Հնդկաստանում Boeing 737 օդանավը վայրէջքի ժամանակ 2 կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել 2 մասի:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ օդաչուն, 50 մարդ էլ վիրավորվել է:
Նշվում է, որ Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է 191 մարդ:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և շտապօգնության աշխատակիցները:
Նախնական տեղեկություններով՝ աղետի պատճառը եղել են տեղատարափ անձրևներն ու վատ տեսանելիությունը: