211652_close_icon
views-count2046 դիտում article-date 15:33 08-08-2020

Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 7-ին այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ: Երկրի ղեկավարը նշել է, որ, իր նախընտրական խոստման համաձայն, կրկին այցելել է թաղամաս՝ առկա խնդիրների շուրջ տեղում քննարկում ծավալելու և, ըստ առաջնահերթության, լուծումներ առաջարկելու նպատակով: Բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ Հանրապետության նախագահը տեղում հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին: Արայիկ Հարությունյանը եղել է նաև թաղամասի դպրոցական շենքում, ծանոթացել առկա պայմաններին: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր