3103 դիտում
09:47 08-08-2020
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգային ժողովը վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները: Սակայն պայմանավորված Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակով և արտակարգ դրությամբ՝ որոշում է կայացվել հանրային քննարկումներն անցկացնել առցանց եղանակով: Նկատենք, որ այժմ առցանց եղանակով են նիստեր անցկացնում նաև փետրվարին ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք պետք է առաջիկայում նաև հայեցակարգ ներկայացնեն:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատել էր ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Միևնույն ժամանակ նշենք, որ առցանց առաջին քննարկումը լինելու է նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք թեմայով, իսկ հետագայում առցանց քննարկումներ տեղի կունենան նաև ընտրական ցուցակների, արտակարգ դրության պայմաններում քարոզարշավի կազմակերպման և այլ հարցերի շուրջ: Ավելին, հանրային քննարկումներին մասնակցելու համար հրավեր են ուղարկել նաև արտախորհրդարանական կուսակցություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Առաջին քննարկումը տեղի կունենա օգոստոսի 12-ին»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2692 դիտում
09:02 30-10-2018
Չի բացառվում, որ ԱԺ-ում 3-րդ անգամ փորձեն փոփոխված Ընտրական օրենսգիրք ընդունել․ «Իրավունք»
734 դիտում
18:42 03-07-2014
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները շարունակվում են
687 դիտում
19:18 04-07-2014
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները շարունակվում են
Այս բաժնից
604 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
541 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»