Հոլանդացի հեծանվորդը հաղթել է «Տուր Լեհաստան»-ի հերթական փուլում՝ ստանալով ծանր վնասվածքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլանդացի հեծանվորդ Ֆաբիո Յակոբսենը ծանր վնասվածք է ստացել Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած «Տուր Լեհաստան» մրցաշարի առաջին փուլի եզրափակիչ հատվածն ավարտելիս:
Առաջատարի համար պայքարում մրցակիցներից մեկը նրան հրել է և նա մեծ արագությամբ մխրճվել է եզրային արգելապատնեշների մեջ, թեպետ և առաջինն է հատել եզրագիծը:
Տուժածին ուղղաթիռով շտապ տեղափոխել են հիվանդանոց և արհեստական կոմայի մեջ մտցրել: Նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն բժիշկները ապաքինման հեռանկարները դրական են գնահատում:
Վթարի շղթայական բախումների պատճառ է դարձել, որտեղ տուժել են ևս մի քանի հեծանվորդ:
Վթարի մեղավոր է ճանաչվել Jumbo-Visma թիմի հեծանվորդ Դիլան Գրունևեգենը, որին որակազրկել են: