Ֆրանսիացի հեծանվորդը անհավանական հնարք է կատարել «Տուր դը Ֆրանսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիացի էքստրեմալ հեծանվորդ Վալենտին Անույը խիստ ռիսկային թռիչք է կատարել «Տուր դը Ֆրանսի» հեծանվախմբի վրայով, որի մասնակիցներն այդ ժամանակ հաղթահարում էին հեծանվասպորտի ամենահեղինակավոր մրցաշարի 10-րդ փուլը:
21-ամյա Անույը անտառային կտրուկ թեքությունից թռել է հեծանվորդների վրայով և վայրէջք կատարել ճանապարհի մյուս հատվածում: Նա օդում հեծանվորդների գլխավերևում թռչել է ավելի քան 15 մետր:
Նման վտանգավոր հնարքները էքստրեմալները նախկինում էլ են կատարել, թեպետ 2002 թվականին առաջին փորձն ավարտվել էր անհաջողությամբ: Հետագայում եղել են նաև հաջող վայրէջքներ: