211652_close_icon
views-count2007 դիտում article-date 23:06 07-08-2020

Վերանորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողություն Էջմիածնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Վաղարշապատի նորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Ոստիկանության պետը, քաղաքապետը և ոստիկանության բարձրաստիճան սպաները շրջեցին նորաբաց բաժանմունքում և ծանոթացան պայմաններին։ Բաժանմունքը հագեցած է համապատասխան տեխնիկայով և հարմարություններով` քաղաքացիներին մեկ պատուհանով բարձրորակ ծառայություն մատուցելու համար։ Ոստիկանության պետը ողջունեց անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին, շնորհավորեց նրանց ու մաղթեց արդյունավետ աշխատանք։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր