211652_close_icon
views-count1688 դիտում article-date 23:28 07-08-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 43 դեպք, որից 34 դեպքով հաշվարկվել է 417․446․440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11 դեպքով նշանակվել է 1․190․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` [b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Արձանագրվել է 32 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 7․038․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել է 710․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b]Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 397․330․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 4․157․940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 230․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 200․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: [b]Ընդերքի պահպանության ոլորտ[/b] Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 8․920․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: [b]Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում [/b] Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նմանատիպ նյութեր