102693 դիտում
18:59 05-08-2020
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ատոմակայանին պատկանող մարդատար ավտոբուսն ու Toyota-ն. վերջինս կողաշրջվել է. ավտոբուսում եղել է 40 ուղևոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են KVZ մարդատար ավտոբուսն ու Toyota մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ Քաջիկ Ղազարյանն ու Մանթաշ Հայրապետյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կթղմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է KVZ-ի վարորդը, որի մեջ եղել են ատոմային էլկետրակայանի՝ մոտ 40 աշխատակից և վարորդը, դուրս գալով հանդիպապաց երթևեկելի գոտի, փորձել է չթույլատրելի հատվածից շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Երջանիկ պատահականութուն է, որ ավտոբուսը չի շրջվել, իսկ եթե KVZ-ի վարորդը չխախտեր երթևեկության կանոնները, չփորձեր չթույլատրելի հատվածով շրջադարձ կատարել, ապա վթարը տեղի չէր ունենա:
Վթարի հետևանքով նաև վնասվել է նշված հատվածով անցնող «HouseNet» ինտերնետային կապը, սակայն նշված ընկերության աշխատակիցներն օպերատիվորեն ժամանել են և փորձում են կարճ ժամանակում կապը վերականգնել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+