211652_close_icon
views-count13529 դիտում article-date 19:47 14-04-2014

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են մարդատար ավտոբուսն ու Damas-Daewoo-ն. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Իսկանդարյան վարած Damas-Daewoo մակնիշի 937 ՍՍ 63 համարանիշի և Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա Գարիկ Թումանյանի վարած ПАЗ 32-054 մակնիշի 17 24 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Damas-Daewoo-ն կողաշրջվել է, իսկ վարորդը տեղափոխվել է էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները: Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի քննիչ Թամոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդները՝ բժշկական կենտրոն, պարզելու նրանց սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղկություններո Damas-Daewoo հաշվառված է «Հիլկո» ՍՊԸ-ի հաշվեկշռում և վարորդ Ա. Իսկանդարյանն աշխատում է որպես վարորդ-առաքիչ, իսկ ПАЗ 32-054 հաշվառված է «Ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում, որը սպասարկում է թիվ 55 երթուղին: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր