Բնապահպան Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/08/04/Varagyan/3361867?fbclid=IwAR1T39wOvRqkglbsx99n5OwFd8h0EQsF-UR9qNtVzAsCssHrcRnlgPkGTpg]Tert.am-[/url]ը գրում է. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց Ամուլսարի պահնորդական կետի տարածքից, որտեղ հանքի շաագործման դեմ պայքարող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում:
Այնտեղ էր նաև Վահագն Վարագյանը, ով նախքան բերման ենթարկվելը Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի հետ երկխոսություն ունեցով և նրան հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել և բացել ճանապարհը: Այդ երկխոսությունից հետո քիչ անց Վարագյանը բերման ենթարկվեց: Հանքի շահագործման դեմ ակցիան շարունակվում է, քաղաքացիները հորդորում են ոստիկանությանը ուժ չկիրառել:
Ավելի ուշ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իրեն և Ռաֆայել Հովհաննիսյան բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին: