2815 դիտում
18:36 04-08-2020
ՀՔԱՎ. Նոր սերնդի ՀԴՄ սարքեր այսուհետ կարելի է ձեռք բերել մասնավոր կազմակերպություններից
Վերջին շրջանում ՀՔԱՎ հաճախ են դիմում տնտեսվարողներ, որոնք ամիսներ առաջ դիմել են նոր սերնդի ՀԴՄ սարքերի համար, սակայն դեռևս չեն ստացել դրանք, հներով էլ աշխատել չեն կարող, որովհետև շրջանառությունից դուրս են եկել։ Հիմա նրանք անորոշ վիճակում են։ Տնտեսվարողներին հետաքրքրում է ոչ միայն նոր սարքերն ստանալու ժամկետները, այլև՝ դրանց բացակայության դեպքում հնարավոր բացասական հետևանքները։
Այս հարցերի պատասխաններն ստանալու համար ՀՔԱՎ-ը տնտեսվարողներից մեկի ահազանգի հիման վրա 2020 թ․ հուլիսի 2-ին դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս․ Համբարձումյանը հուլիսի 21-ին պատասխանել է, որ ՀՀ Կառավարության՝ դեռևս 2017-ին ընդունած որոշմամբ ՊՈԱԿ-ը ՀԴՄ սարքեր տրամադրում է միայն սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին։
Իսկ մյուս հարկ վճարողներին ՀԴՄ սարքեր տրամադրում են մասնավոր կազմակերպությունները։ 4 կազմակերպություն արդեն ստացել է Կառավարության համապատասխան եզրակացությունն այդ գործընթացը կազմակերպելու համար։
Այդ կազմակերպություններն են՝ «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ (հեռ․ 060 40 00 05), «Իննթեք» ՍՊԸ (հեռ․ 060 50 50 70), «Դոկտեխնիկ» ՍՊԸ (հեռ․ 010 52 59 93, 010 56 67 81, 091 00 09 28, 091 00 09 25), «Տոչ Մաստեր» ՍՊԸ (հեռ․ 060 50 60 27):
ՊՈԱԿ-ի տնօրենն ուղղորդել է ՊԵԿ կայքէջի համապատասխան բաժին՝ նոր ՀԴՄ-ների ներդրման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։
Ինչ վերաբերում է նոր ՀԴՄ-ների համար տրված կանխավճարներին, ապա դրանք ենթակա են վերադարձման։ Կանխավճարների վերադարձի համար անհրաժեշտ է դիմում, վճարման անդորրագիր, պետական ռեգիստրի վկայական, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն և լիազորագիր ներկայացնել ՊՈԱԿ։
Դիմումի ձևը ևս հասանելի է ՊԵԿ կայքէջում։
ՀԴՄ սարքերի վաճառքի գների վերահսկողություն ՊԵԿ-ը չի իրականացնում, դա ևս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունների տիրույթում է։
Նմանատիպ նյութեր
2360 դիտում
09:14 03-06-2022
Նոր օրենքով տնտեսվարողներն ստիպված են լինելու նոր ՀԴՄ սարքեր ձեռք բերել. «Ժողովուրդ»
2392 դիտում
15:57 29-12-2015
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման նոր ժամկետներ են սահմանվել
Այս բաժնից
568 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1159 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը