211652_close_icon

Հեռու մնացեք Միքայել Սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է. Մարուքյան

views-count1579 դիտում article-date 20:53 14-11-2025
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ։ Այս անգամ էլ Ռուբեն Ռուբինյանն է հրահանգավորված թիրախավորել նրան։

Սրբազանն արդեն ասել է՝ «Վախից այն կողմ ազատություն է», իսկ դուք վախեցած եք ու անազատ։ Կռվում եք Միքայել սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք, որ նույնիսկ բանտարկելով նրան՝ շարունակում եք մնալ պարտված նրա գաղափարներին ու խոսքերին։

Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է»։

 

Նմանատիպ նյութեր