Անգլիայում ֆուտբոլիստներին դաշտից կհեռացնեն մրցակցի ուղղությամբ միտումնավոր հազալու համար
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նոր կանոններ է սահմանել մրցավարների համար, որոնք կապված են կորոնավիրուսի շրջանում ֆուտբոլիստների վարքագծի հետ:
Մասնավորապես, մրցավարները կարգադրություն են ստացել կարմիր քարտ ցույց տալ և դաշտից հեռացնել այն խաղացողներին, որոնք միտումնավոր հազում են մրցակցի կամ հանդիպման պաշտոնատար անձանց վրա:
Անգլիական ֆուտբոլի ղեկավարությունը «հազալու գործողությունը» կոպտության աստիճանով հավասարեցրել է բռունցքով հարվածի հետ նույն մակարդակին:
Ընդ որում, մրցավարները պատասխանատվություն չեն կրելու գոլերը նշելու ընթացքում սոցիալական տարածությունը վերահսկելու համար, ինչպես նաև խաղացողներին չեն պատժի թքելու դեպքում:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նոր փոփոխությունները կանոնակարգում կմտցնի երկրի առաջնության նոր մրցաշրջանի համար, որը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին: