Անգլիայում մտադիր են պատժել սիմուլյանտ ֆուտբոլիստներին
Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը քննարկում է սիմուլյացիայի համար որակազրկելու հնարավորությունը:
Ասոցիացիայի փորձագետները ուսումնասիրում են Շոտլանդիայի առաջնության փորձը, որտեղ սիմուլյացիայի դիմած խաղացողներին կարող են որակազրկել 2 խաղով: Խաղից հետո հատուկ հանձնաժողովը քննարկում է վիճելի դրվագները և որակազրկման մասին որոշում կայացնում:
Ասոցիացիայի նախագահ Գրեգ Քլարկը շահագրգռված է նմանատիպ պատիժների ներդրման մեջ: Ամենայն հավանականությամբ, Ասոցիացիայի ներկայացուցիչները շուտով կմեկնեն Շոտլանդիա, որպեսզի այնտեղ գործընկերների հետ որոշում կայացնեն: