211652_close_icon
views-count1449 դիտում article-date 15:45 03-08-2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունիսի 22-ից հուլիսի 3-ը կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 135 դեպք, որից 62 դեպքով հաշվարկվել է 58․885․757 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 78 դեպքով նշանակվել է 7․010․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 86 դեպք, որից 56-ով հաշվարկվել է 54․807․090 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 33-ով նշանակվել 4․010․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 5 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 75․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացվել է 3 ստուգում, որից 3-ով հաշվարկվել է 4․003․667 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Ընդերքի պահպանության ոլորտ Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 34 դեպքով նշանակվել է 1.860.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (191․500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5․119․971 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր