1707 դիտում
15:45 03-08-2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունիսի 22-ից հուլիսի 3-ը կատարված աշխատանքների վերաբերյալ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 135 դեպք, որից 62 դեպքով հաշվարկվել է 58․885․757 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 78 դեպքով նշանակվել է 7․010․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 86 դեպք, որից 56-ով հաշվարկվել է 54․807․090 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 33-ով նշանակվել 4․010․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 5 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 75․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Իրականացվել է 3 ստուգում, որից 3-ով հաշվարկվել է 4․003․667 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 34 դեպքով նշանակվել է 1.860.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (191․500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5․119․971 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
16:32 19-08-2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվետվությունը՝ օգոստոսի 3-7-ը կատարված աշխատանքների վերաբերյալ
Այս բաժնից
778 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
679 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
580 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին