5991 դիտում
21:08 01-08-2020
Կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամը. Թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի ու կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) կուսակցության նախագահության անդամ Ֆուադ Գեհրեմենլին։
Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած հայտնի ցույցից հետո՝ մեղադրվելով պետական հեղաշրջման մեջ։
Եթե լուրը հաստատվեց, ապա մեր դիվանագիտության համար կարևոր կռվան կարող է դառնալ։
Իմ ու Էլբակեան Էդգարի «Ժամանակակից Ադրբեջան» գրքից մի հատված նշված կուսակցության մասին.
««Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) ստեղծվել է արդեն նորօրյա անկախացման օրերին՝ 1989 թ. հուլիսի 16-ին, Աբուլֆազ Էլչիբեյի և ևս 14 հոգու կողմից։
1992-1993 թթ.՝ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության տարիներին, եղել է վերջինիս քաղաքական ու ռազմական հենարանը՝ զինված ջոկատներ ունենալով ինչպես երկրի ներսում, այնպես էլ ռազմաճակատում։
2000 թ.-ից հետո մինչ օրս կուսակցությունը ղեկավարում է Ալի Քարիմլին։ Վերջին անգամ կուսակցությունը Միլլի մեջլիսի ընտրություններում անցողիկ շեմը կարողացել է հաղթահարել 2005 թ.-ին (5 տեղ)։ Անդամների թիվը խիստ մոտավոր հաշվարկներով 50 հազար է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
20:30 30-10-2023
14 մարդ կտտանքների է ենթարկվել, 64-ը մահացել են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս. ԱԳՆ խոսնակ
Այս բաժնից
1576 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ