4188 դիտում
20:17 01-08-2020
Երևանի հյուրանոցային համալիները հիմնականում չեն աշխատում. ՍԱՏՄ
ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում:
Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյորանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա հանգստյան տների ռեստորաններն ու ճաշարանները ՍԱՏՄ ամենօրյա ուշադրության ու վերահսկողության թիրախում են, դրանցում հիմնականում պահպանվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը: Միայն երկու կազմակերպությունում է նկատվել խախտում՝ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, ինչը արագ ուղղվել է տեսուչի ցուցումով: Ես մեկ տնտեսավարողի մոտ թերի է լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սննդի շղթայում տնտեսավարող բոլոր կազմակերպություններին պահպանել սահմանված պահանջները, իսկ քաղաքացիներին՝ դրանց ցանկացած խախտում նկատելիս ահազանգել ՍԱՏՄ «Թեժ գծին»:
Նմանատիպ նյութեր
2274 դիտում
09:53 22-01-2015
Երևանի երկաթգծի ավտոկայանից Գյումրի մեկնող երթուղայինները չեն աշխատում. Ժամանակ
3388 դիտում
21:09 14-12-2016
Երևանի քաղաքապետարանն արժանացել է Եվրոդիպ հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիայի մրցանակին
Այս բաժնից
604 դիտում
12:19 26-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
403 դիտում
11:52 26-04-2024
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)