Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Շվեյցարիայի հետ
Ռուսաստանը օգոստոսի 15-ից կվերսկսի թռիչքները դեպի Շվեյցարիա և հետադարձ ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Rai Nօvosti գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կորոնավիրուսային ինֆեկցիաների դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբին։
Նշվում է, որ շաբաթական 1 անգամ կիրականացվի Մոսկվա-Ժնև-Մոսկվա չվերթը;
Օգոստոսի 1-ից վերականգնվել է նաև Ռուսաստանի հետ Մեծ Բրիտանիայի, Տանզանիայի ու Թուրքիայի ավիահաղորդակցությունը։