211652_close_icon
views-count2397 դիտում article-date 23:35 31-07-2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ

Այսքան քննարկումների առարկա դարձած այս նյութն ունի և պարունակում է իր մեջ առերևույթ հնարավոր անհամատեղելիության ինչ-որ տվյալ։ Այս մասին [url=https://news.am/arm/news/594588.html?fbclid=IwAR3phvGJrsk6XyLFz56BlEDTe6H05v_tah60lA_YwgrR_sbTx_sXuGigmOM]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպին։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի է կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։ «Հանձնաժողովը պիտի ուսումնասիրի՝ արդյոք մամուլում հրապարակված նյութերն իրենց որակական հատկանիշով բավարարո՞ւմ են իրավական տեսանկյունից այն պահանջը, որ մենք անմիջականորեն վարույթ հարուցենք, ինչը մենք իրականում արել ենք։ Մամուլի քննարկումների արդյունքները դրել ենք, հանձնաժողովն օրակարգային այլ հարցերի հետ ենթարկել է ուսումնասիրության հատ առ հատ, թե որ տվյալը արժանահավատության ի՞նչ մակարդակ ունի և ի՞նչ հնարավորություն է տալիս հանձնաժողովին գործողություններ իրականացնելու, ու եկել ենք այն հանգուցալուծմանը, որ այս պահին այդ ուսումնասիրության իրականացման շարունակության կարիքը կա, այսինքն՝ այս պահին մամուլի հրապարկումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացրել»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։ Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ հարուցելու նախադեպ ունեցան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործով, որտեղ հրապարակվել էր, «ոչ թե բամբասանքի մակարդակի տեղեկություն, այլ նաև փաստաթուղթ»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/594588.html?fbclid=IwAR3phvGJrsk6XyLFz56BlEDTe6H05v_tah60lA_YwgrR_sbTx_sXuGigmOM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր