211652_close_icon
views-count2233 դիտում article-date 20:18 30-07-2020

Հորս համար ծանոթ գրավաճառը միշտ պահում ու մի կողմ էր դնում նման գրքերը... Սպարտակ Ղարաբաղցյան

Նոր էր լույս տեսել ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆԻ ,,ԵՂԵԳՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ,, վեպը ու եթե ծանոթ չունենայիր, հնարավոր չէր գրախանութներից ձեռք բերել, կամ էլ բախտդ պիտի բերեր, որ մի քանի կապ ազատ վաճառքին ներկա լինեիր... Հորս համար ծանոթ գրավաճառը միշտ պահում ու մի կողմ էր դնում նման գրքերը... Դպրոցում մաթեմաթիկայի մի ուսուցիչ ունեինք, ազգանունը Յաղջյան էր. Ժլատ էր և կյանքում և գնահատական նշանակելիս; Ուսումնական տարին վերջանում էր, գնահատականների բարձր նիշ ունենալու համար նրա հետ առանց տալու-առնելու հնարավոր չէր... Ինձ ,,երեքն,, էլ հերիք էր, բայց դասերից փախնելու համար սև ցոցակում էի... Յաղջյանը ինձ մի կողմ կանչեց ու..,, ԵԹԵ ԱԼԱՋԱՋՅԱՆԻ ԳԻՐՔԸ ՃԱՐԵՍ, ,,ԵՐԵՔԴ,, ապահոված է,, Նկատի ուներ ,,ԵՂԵԳՆԵՐԸ ՉԽՈՆԱՐՀՎԵՑԻՆ,, վեպը; Հաջորդ օրը ԳԻՐՔՆ արդեն նրա սեփականությունը դարձավ, բայց տանը ի՞նչ պիտի ասեի... Ընկերս հուշեց, որ գրախանութում ծանոթ հավաքարար ունի, որ կրկնակի գնով կբերի... Գնացինք; Պարզվեց կրկնակիից էլ մի բան ավել է.--,, Ես երրորդ ձեռն եմ, - ասել էր ծանոթ հավաքարարը, -մի բան էլ ինձ չպիտի՞ մնա..,, Արդար էր, ինչ ասեիր... Ստիպված համաձայնեցինք... Մի երկու օր անց, Յաղջյանը ինձ էլի մի կողմ կանչեց ու ասաց.,, Մի հատ էլ պիտի ճարես, խոսք եմ տվել..,, Մաթեմաթիկայից մի ,, բավարարը,, ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋԱՅԱՆԻ ,,ԵՂԵԳՆԵՐԸ ՉԽՈՆԱՐՀՎԵՑԻՆ,, երկու թանկ գիրք արժեցավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր