211652_close_icon
views-count2142 դիտում article-date 14:15 30-07-2020

Ոստիկանության ծառայողները խուզարկությամբ ինքնաձիգ, փամփուշտներ ու թմրամիջոցներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք։ Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Հուլիսի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում Գառնի գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում խուզարկություն կատարեցին։ Արդյունքում` հայտնաբերվեցին կանեփի 12 թուփ, 2 կիսաչոր թուփ, մարիխուանայի նմանվող զանգված, «ԱԿ-47» ինքնաձիգ՝ խլացուցիչով և փամփշտատուփով, որի մեջ 5,45 մմ տրամաչափի` 23, և ևս 21 հատ ինքնաձիգի փամփուշտներ էին։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Քննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր