211652_close_icon
views-count48887 դիտում article-date 22:51 29-07-2020

Արդարադատության նախարարն ու Քրեակատարողական ծառայության պետն անողոք պայքար են սկսել քրեակատարողական ծառայությունում «մանրապճեղ հանցագործ» բանտապահների դեմ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի հանձարարականով՝ անակնկալ ստուգայցեր են կատարվում Քրեակատարողական հիմնարկներում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ այցերը, հիմնականում, իրարանցում են առաջացրել ոչ թե քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող ազատազրկված կալանավորների մոտ, այլ բանտի ծառայողների։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ անակնկալ այցի արդյունքում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2 ծառայողի մոտ հայտնաբերվել են ծխախոտներ և օճառներ։ Ու արի ու տես, որ բանտի աշխատակիցները, ովքեր ուսադիրավորներ են, դարձել են «մանրապճեղ հանցագործներ» և դատապարտյալներից որպես նվեր ստացել են օճառ ու ծխախոտ։ Դրա դիմաց դատապարտյալներն այդ բանտի աշխատակիցների դեմ պահանջ են դրել՝ «մենք ձեզ տալիս ենք օճառ ու ծխախոտ, դուք թողնում եք՝ մենք մեր ուզած ձևի «կայֆավատ» ըլնենք»։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարգադրությամբ՝ Քրեակատարողական ծառության պետ Ա․ Գոյունյանի հանձարարականով՝ անակնկալ ստուգայցերը քրեակատարողական հիմնարկներ շարունակվելու են, ու ծառայողին ոչ վայել նման արարք թույլ տվող աշխատակիցները հայտնաբերվելու են, ու անհրաժեշտության դեպքում՝ նրանց լուսանկարները հրապարկվելու են զանգվածային լրատվամիջոցներում, որպեսզի հանրությունն իմանա իրականությունը։ Իսկ քրեակատողական ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորողների նկատմամբ նյութեր են նախապատրաստվելու, և նրանք իրենց գիշերներն անցկացնելու են «նառի վրա»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր