211652_close_icon
views-count2563 դիտում article-date 23:15 13-07-2026

74-ամյա Վալյա Հովագիմյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել. հարազատները խնդրում են տեսնողներին դիմել ոստիկանություն

Երեկ՝ հուլիսի 12-ին, առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Դավիդնոց»-ի մոտակայքում 74-ամյա Վալյա Հովագիմյանը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի անդամները դիմել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին։

Պարզվել է, որ կինը գնացել է դեպի Ոսկեհատ գյուղի ուղղությամբ, ինչի վերաբերյալ առկա են նաև տեսագրություններ։

Եթե որևէ քաղաքացի տեսել է Վալյա Հովագիմյանին կամ տեղեկություն ունի նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը՝ զանգահարելով 112 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Ցանկացած տեղեկություն կարող է կարևոր լինել նրա հայտնաբերման համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր