211652_close_icon

ՇՄԱԳ նյութերը հանրության համար կդառնան ավելի հասանելի, թափանցիկ և մատչելի

views-count3196 դիտում article-date 18:59 29-07-2020
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ների և Երևանի «Օրհուս կենտրոնի» միջև կնքվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և ազդեցության գնահատման գործընթացում բնապահպանության տեղեկատվության տարածման գործում համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Հուշագիրը ստորագրվել է ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Թարզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի և Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, ՇՄ նախարարի խորհրդատու Նարինե Սոլոմոնյանի միջև։ Հուշագրի կնքմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։ Հուշագրի ստորագրումը նպատակ ունի խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և ազդեցության գնահատման գործընթացում բնապահպանության տեղեկատվության տարածման գործում, ակտիվացնել պետություն և Օրհուս կենտրոնների միջև երկխոսությունը, ինչը թույլ կտա կողմերի միջև ձևավորել կառուցողական երկխոսություն։ Հուշագրի շրջանակներում կիրականացվեն համատեղ ուսուցողական սեմինարներ, իսկ ՇՄԱԳ նյութերը հանրության համար կդառնան ավելի հասանելի, թափանցիկ և մատչելի։

Նմանատիպ նյութեր