211652_close_icon
views-count1685 դիտում article-date 13:57 29-07-2020

Փոքր Սևանում կանաչման վտանգ և լողալու հետ կապված խնդիր չկա

Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: «[url=https://armenpress.am/arm/news/1023388.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: «Սևանում լողալու հետ կապված որևէ սահմանափակում չունենք: Բայց կարծում եմ բնակիչներն էլ չեն ցանկանա կանաչած հատվածներում լողալ: Իսկ փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու հետ կապված խնդիր չունենք», - ասաց Ջիլավյանը: Անդրադառնալով կողակի պաշարների վերականգնմանը՝ նա նշեց, որ մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր կան: «Հենց հիմա գործընթացների մեջ ենք, հուսով ենք, որ կարճ ժամանակ անց կարող ենք հասնել նրան, որ կողակի մանրաձուկ ունենաք և լիճ բաց թողնենք »,- ասաց Ջիլավյանը: Սևանա լիճն այս տարի ևս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:

Նմանատիպ նյութեր