2375 դիտում
15:15 29-07-2020
Հայաստանից ընդհանուր առմամբ ՌԴ է տեղափոխվել ավելի քան 3 հազար մարդ
Հայաստանից հուլիսի 29-ին ՌԴ է վերադարձել ևս 128 ռուսաստանցի: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Երևան-Նովոսիբիրսկ-Երևան թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո, որ նախատեսված է Հայաստանի քաղաքացիներին տեղափոխելու համար, դեսպանությունը աշխատել է այդ հնարավորությունն օգտագործելու համար, որպեսզի ՌԴ քաղաքացիները վերադառնան Հայրենիք: Ստացվել է անհրաժեշտ համաձայնություն Ռուսաստանի տեղական մարմիններից, նախարարություններից, ինչպես նաև Կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբից: Արդյունքում, մենք ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ին նշված ավիաթռիչքով տուն կարողացել է վերադառնա ևս 128 քաղաքացի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը տեղեկացնում է, որ համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից, ընդհանուր առմամբ, ՌԴ է տեղափոխվել 3 հազար 186 մարդ: Ռուսաստանցիների տուն վերադառնալու գործընթացը կազմակերպելու աշխատանքը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
10:54 30-11-2020
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական. ՌԴ ՊՆ
Այս բաժնից
886 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
694 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2026 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան