211652_close_icon
views-count3496 դիտում article-date 10:31 29-07-2020

Ում է պատրաստվում ԲՀԿ-ն առաջադրել Սերգեյ Բագրատյանի փոխարեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է հետ կանչել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է ԲՀԿ քվոտայով, սակայն օրերս դուրս է եկել խմբակցությունից: ԲՀԿ-ն պատրաստվում է Բագրատյանի փոխարեն առաջադրել Արթուր Գրիգորյանի թեկնածությունը, ով թեև այդ հանձնաժողովի անդամ չէ, սակայն կարող է անդամակցել»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր