8278 դիտում
21:52 28-07-2020
Բաքվում նշել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների նպատակները
Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները պլանային են և նպաստում են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, [url=https://ria.ru/20200728/1575057329.html]ria.ru[/url]-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
«Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները, Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, անցկացվում են Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին և տարեկան պլանին համապատասխան: Այդ զորավարժությունները ծառայում են երկու երկրների զինված ուժերի միջև համակարգման և փորձի փոխանակման ուժեղացմանը և նպաստում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,- հայտարարել է Աբդուլաևան:
Հայտնի է, որ համատեղ զորավարժություններին ներգրավված կլինեն զորախմբեր, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետներ, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը:
Ծրագրի համաձայն՝ ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները`հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/07/27/1160885/]Ավելի վաղ[/url] ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:
Նմանատիպ նյութեր
3130 դիտում
20:01 28-09-2019
Նիկոլ Փաշինյանը հետևել է զորավարժությունների ընթացքին, դիմել զորավարժությունների մասնակիցներին
925 դիտում
17:03 08-09-2023
Վաղը Բաքվում կգումարվի ադրբեջանա-իրանական ռազմական հանձնաժողովի նիստը
807 դիտում
18:07 30-09-2020
Գաբրիել Սարգսյան․ Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ադրբեջանա- թուրքական ագրեսիան. Sport.news.am
Այս բաժնից
1045 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3958 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1084 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին