211652_close_icon
views-count1504 դիտում article-date 20:22 28-07-2020

Գերմանիայում թուրք կոմունիստները տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտվել

Մյունխենում դատարանը Թուրքիայի կոմունիստական կուսակցության 10 անդամի տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել: Գործի գլխավոր գործող անձը 6 տարվա և 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել: Մյուս մեղադրյալների ժամկետները՝ 2-5 տարի: Դատարանը վճռել է, որ գործով մյուս մեղադրյալները կոմկուսի անդամներ են, հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D1%81%D1%83%D0%B4-%D0%B2-%D0%B3%D0%B5%D1%80%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B8-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B3%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D0%B8%D0%BB-%D1%82%D1%83%D1%80%D0%B5%D1%86%D0%BA%D0%B8%D1%85-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BC%D1%83%D0%BD%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D0%B2-%D0%BA-%D0%BB%D0%B8%D1%88%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8E-%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B4%D1%8B/a-54350137]Deutsche Welle[/url]-ն: Մեղադրյալների աջակիցները բազմիցս բողոքի ցույցեր են կազմակերպել: Նրանք կարծում են, որ գերմանական արդարադատությունը սատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, քանի որ Անկարան համարում է, որ Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն է։ Գերմանիայի իշխանությունների տվյալներով՝ կոմունիստները ներգրավված են Թուրքիայում զենքով և պայթուցիկներով բազմաթիվ հարձակումներին:

Նմանատիպ նյութեր