211652_close_icon
views-count2224 դիտում article-date 11:47 28-07-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. ընդհանուր թիվը հասավ 217-ի

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապակցված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի: Բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 62, ընդհանուր մեկուսացված է 126 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 217 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 991 փորձանմուշի հետազոտություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր