211652_close_icon
views-count1760 դիտում article-date 12:31 28-07-2020

Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ անօթևան նախկին դատապարտյալը տեղավորվել է տուն-ինտերնատում

Նախկին դատապարտյալ անձը դիմել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո օրեր շարունակ մնացել է անօթևան և խնդրելով Պաշտպանի աջակցությունը խնդրի կարգավորման հարցում, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ մամուլի ծառայությունը: Պաշտպանի աշխատակազմի և Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջև արդյունավետ համագործակցության արդյունքում արագ պատրաստվել են քաղաքացու համապատասխան փաստաթղթերը, և նա բնակություն է հաստատել Ստեփանակերտի տուն-ինտերնատում: Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ նաև վերականգնվել է տվյալ անձի թոշակի վճարումը, որը մի քանի ամսով դադարեցված էր ընթացակարգային խնդիրների պատճառով:

Նմանատիպ նյութեր