211652_close_icon
views-count13403 դիտում article-date 00:00 28-07-2020

Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված <<Ապրիլ>> ֆիլմը

Հայտարարություն Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրեւ թե <<Գառնի>> պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված <<Ապրիլ>> ֆիլմը։ Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը։ Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։ <<Պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Նմանատիպ նյութեր