7155 դիտում
23:26 27-07-2020
Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, [url=http://kremlin.ru/events/president/news/63758]հաղորդում է[/url] Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկու երկրների նախագահների զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարևորությունը: Երկու կողմերը հայտնել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով լուծելու շահագրգռվածությունը՝ պատրաստակամություն հայտնելով համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում կայունացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Նախագահներն ընդգծել են նաև միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
11214 դիտում
21:29 16-11-2021
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Այս բաժնից
925 դիտում
21:21 04-05-2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
640 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
496 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել