Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հետ է կանչվել. նշանակվել է նոր դեսպան
Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն Սարգսյանին հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նրա փոխարեն մեկ այլ հրամանագրով դեսպան է նշանակվել Արմեն Եդիգարյանը: