2690 դիտում
13:45 27-07-2020
Շուրջ 800,000 դոլար. «Հայաստան» հիմնադրամն ամփոփում է առցանց դրամահավաք-արշավի արդյունքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնեց «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրվել է շուրջ 800,030 ԱՄՆ դոլար, որից 695,244 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երեւանի եւ մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաեւ բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։
Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ մեծաքանակ բժշկական պարագաներ եւ սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի եւ Արցախի առողջապահական ոլորտին։
Մնացյալ գումարը եւս կուղղվի առողջապահական ոլորտի ծրագրերի օժանդակմանը:
Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում աշխարհի 18 երկրներից մեզ միացած ավելի քան 1000 անհատ նվիրատուներին, աշխարհասփյուռ հայկական համայնքներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին եւ բոլոր գործընկերներին վստահության եւ շարունակական աջակցության համար։
Ֆինանսական հաշվետությունը կցված է:
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
12:54 11-09-2020
412․000 դոլար․ «Հայաստան» հիմնադրամն ամփոփել է Լիբանանի հայերին աջակցելու դրամահավաքի արդյունքները
3929 դիտում
10:54 28-09-2020
Որքա՞ն գումար է նվիրաբերվել «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում
28025 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
Այս բաժնից
568 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
508 դիտում
16:05 04-05-2024
«Զանգեզուրյան միջանցք»-ի շահառուների շրջանակում ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը․ Վահե Դավթյան
565 դիտում
15:31 04-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից