Գերմանիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի՝ G7 վերադառնալուն
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ոչ մի հնարավորութուն չի տեսնում G8-ը վերականգնելու հարցում, այն է՝ Ռուսաստանին կրկին հրավիրել G7-ի գագաթնաժողով։ Պատճառը նշել է՝ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՌԴ-ին Ղրիմը միավորվելը։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
«Ես գագաթնաժողովին Տուսաստանի վերադառնալու ոչ մի հնարավորություն չեմ տեսնում այնքան ժամանակ, մինչև որ այդ իրավիճակը չլուծվի»,-նշել է Մաասը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, ՌԴ-ի վերադարձը G8։
Բացի այդ, Մաասը, անդրադառնալով ԱՄն նախագահ Թրամփի՝ Ասվտրալիային, Հնդկաստանին ու Հարավային Կորային G7-ի գագաթնաժողով հրավիրելու առաջարկին, ասել է, որ G7-ը և G20-ը երկու տարբեր ձևաչափեր են. «Մեզ պետք չեն G11 կամ G20»։