211652_close_icon
views-count5584 դիտում article-date 16:49 26-07-2020

ԱՀ նախագահը ծանոթացել է ոստիկանության ծառայողների պարապմունքներին, տեղեկացրել, որ Սեպտեմբերի 1-ից աշխատավարձերը կբարձրանան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին։ Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում կից հրապարակելով իր այցի վերավերյալ տեսանյութը։ «Մենք պիտի գիտակցենք, որ պաշտպանության բանակի հիմնկանի ռեզերվն ենք, պահուստային ուժերն ենք եւ ինչ-որ տեղ անհրաժեշտության դեպքում մենք պետք է նրանց հետ զուգահեռ իրականացնենք տրված մարտական խնդիրները։ Սեպտեմբերի մեկից աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու ձեր մոտ»,- ասել է նախագահը ոստիկանության ծառայողներին։ Ֆեյսբուքում արված հրապարակման մեջ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին: Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում: «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում: Հ.Գ. Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր