211652_close_icon
views-count4274 դիտում article-date 12:49 26-07-2020

Ֆրանսիայում ձերբակալվել է Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի միտումնավոր հրկիզման մեջ կասկածվողը

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի միտումնավոր հրկիզման համար կասկածվող տղամարդուն, որը տաճարում որպես կամավոր էր աշխատում, գրում է [url=https://www.theguardian.com/world/2020/jul/26/nantes-cathedral-fire-volunteer-arrested-and-charged-with-arson?fbclid=IwAR0JTsh0yCPEl9oLjNK8fEwsz27qV7Fr_LdNA7KsAFuPukvzzeQefl1NBh8]The Guardian[/url]-ը՝ մանրամասնելով, որ 39-ամյա ռուանդացուն միտումնավոր հրկիզման մեղադրանք է ներկայացրել: Հայտնի է, որ տղամարդը ձերբակալվել և հետո ազատ էր արձակվել անցած շաբաթ: Սակայն հետաքննության ընթացքում նոր մանրամասների ի հայտ գալուց հետո նրան կրկին ձերբակալելու անհրաժեշտություն է առաջացել: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում, որի հետևանքով անգին մասունքներ են ոչնչացվել, ավերվել է երգեհոնը և արևելյան ճակատամասի ապակենկարը: Տաճարում բռնկման երեք օջախ էր հայտնաբերվել, սակայն ներխուժման հետքեր չէին նկատվել: Այժմ դիտարկվում է շենքի հրդեհման վարկածը:

Նմանատիպ նյութեր