Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր
Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կլինի կամավոր, ինչի մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Պատվաստումը կլինի կամավոր, սակայն մենք տեսնում ենք, որ բնակչությունը բավական մեծ հետաքրքրություն ունի դրա նկատմամբ»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է [url=https://tass.ru/obschestvo/9053895?fbclid=IwAR1TgjX-VQx3RVFKwiFspJwqaur93ZQtXmDf4Khp3TQLis1mD6e8bzUy2fE]tass.ru[/url]-ն:
Նախարարը հիշեցրել է, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության պետական հետազոտական ինստիտուտի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումները շուտով կավարտվեն: Մինչդեռ Վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտակենտրոնը պատվաստանյութը կամավորների վրա փորձարկելու թույլտվություն է ստացել:
«Ահա այս երկու պատվաստանյութերը փաստացի հավասարապես առաջ են գնում մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»,-հավելել է նախարարը:
Հայտնի է, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 806 720 դեպք, որից 13 192-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 806 720 մարդ: