211652_close_icon
views-count18567 դիտում article-date 11:01 25-07-2020

Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ Ամարասում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանում է իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից նաեւ տեսանյութ է տեղադրված, որում ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը` մարտական ընկերների հետ եկեղեցում է: «Ամարաս, 24 հուլիսի 2020թ. Նրանք, որ պատերազմի դաշտ մեկնելուց առաջ եկեղեցում Աստծո օրհնությունն էին ստանում (bit.ly/2OWIA7u): Նրանք, որոնց համար հող հայրենին ազատագրելու հետ միասին Աստծո տունը պաշտպանելը սրբազան պարտք էր ու պատիվ, նաև հարգանքի տուրք՝ նախնյաց հիշատակի առջև: Հայոց հողի և Հայ եկեղեցու պաշտպանությունը, հազարամյակների պատմություն ունեցող ազգային արժեքների նկատմամբ հոգածությունը նրանց` մարտական ընկերների պարտքն է առ այսօր: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանում է իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր