211652_close_icon
views-count23733 դիտում article-date 00:50 25-07-2020

Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել է․ Արցախի հերոս Արշավիր Ղարամյան/համակիր էջում լուսանկար է հրապարակվել

Առանց մեկնաբանության․ այս գրառմամբ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Արշավիր Ղարամյանը լուսանկար է հրապարակել, որտեղ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի զորացրված եղբայրն է ծաղկեփունջ փոխանցում արցունքն աչքերին իրեն դիմավորող մորը։ Հիշեցնենք, որ 2016թ․ Ապրիլյան պատերազմի սկզբից եւեթ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի կազմում Քյարամ Սլոյանը հակառակորդի հարձակման առաջին իսկ ժամերից երկարատեւ մարտ է մղել, չի ենթարկվել վաշտի հրամանատար կապիտան Ուրֆանյանի՝ նահանջելու հրամանին եւ նրա կողքին հերոսաբար մարտնչելով՝ զոհվել։ Ժամանակավորապես թշնամու հսկողության տակ անցած դիրքում պատանի եզդու մարմինն անդամահատել են։ Ապրիլյան պատերազմի ավարտից հետո մյուս որդու հետ Քյարամի պաշտպանած մարտական դիրք էր այցելել հայրը՝ Քյալաշ Սլոյանը եւ ցանկություն հայտնել, որ մյուս որդին էլ ծառայի նույն դիրքում։ https://www.facebook.com/%D4%B1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80-%D5%82%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80-100757588176041/
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր