211652_close_icon

Վրաստանը չի պատրաստվում բացել ցամաքային սահմանը հարևանների հետ

views-count43226 դիտում article-date 21:59 24-07-2020
Վրաստանի առողջապահության նախարարությունը առայժմ խորհուրդ չի տալիս բացել սահմանը Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի հետ։ «Այս փուլում դեռ չարժի, բոլոր չորս երկրներում էլ համաճարակային ցուցանիշները բարձր են», - ըստ tass.ru-ի, այսօր ասել է Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Օգոստոսի 2-ից Վրաստանը սկսում է աստիճանաբար վերականգնել ավիահաղորդակցությունը այն երկրների հետ, որտեղ համաճարակային իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Առաջինը դեպի Վրաստան չվերթներ կիրականացնի գերմանական Lufthansa-ն՝ Մյունխեն-Թբիլիսի ուղղությամբ։ Օգոստոսի 8-ից էլ կվերսկսվեն «Էյր Ֆրանս»-ի՝ Փարիզ-Թբիլիսի թռիչքները։ Վերջին տվյալներով, Վրաստանում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 1104 դեպք, 912-ը ապաքինվել են, 16-ը՝ մահացել։ Այս պահին մոտ 6000 մարդ գտնվում է մեկուսացման մեջ։

Նմանատիպ նյութեր