slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Աղքատ ֆրանսիացիներին բազմանգամյա օգտագործման 40 միլիոն դիմակ կբաժանեն
211652_close_icon

Աղքատ ֆրանսիացիներին բազմանգամյա օգտագործման 40 միլիոն դիմակ կբաժանեն

views-count3513 դիտում article-date 22:40 23-07-2020
Ֆրանսիայի իշխանությունները բազմանգամյա օգտագործման 40 միլիոն դիմակ կբաժանեն յոթ միլիոն ֆրանսիացիներին, ովքեր ապրում են աղքատության շեմից այն կողմ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը France 2 հեռուստաալիքի եթերում: Նախարարի խոսքով՝ դիմակները, որոնք կարող են օգտագործվել 30 անգամ, աղքատ ֆրանսիացիները կարող են օգտագործել 3 ամիս։ Պաշտպանիչ միջոցները շահառուներին կուղարկվեն առաջիկա օրերին։ Բացի այդ, ինչպես պարզաբանել է Օլիվյե Վերանը, եւս երկու միլիոն ֆրանսիացու համար, ովքեր առողջության հետ կապված խնդիրներ ունեն, վիրահատական դիմակների գնումը կփոխհատուցի պետական ​​ապահովագրական համակարգը, հայտնում է RFI- ն: Երկուշաբթի՝ հուլիսի 20-ից, Ֆրանսիայի բոլոր փակ հանրային տարածքներում դիմակ կրելու ռեժիմ է գործում:

Նմանատիպ նյութեր