slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ադրբեջանցիները հայկական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. դեսպան Սերգեյ Մինասյան
211652_close_icon

Ադրբեջանցիները հայկական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. դեսպան Սերգեյ Մինասյան

views-count5001 դիտում article-date 21:13 22-07-2020
Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական հեղինակավոր Digi24 հեռուստաալիքին` հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված էսկալացիայի վերաբերյալ: «Սա մի իրավիճակ է, երբ մենք ունենք ռազմական ակտիվության էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին: Եվ, կարծես, ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. նրանք այն համարել են ավելի քիչ ուժեղ, քան, օրինակ, Լեռնային Ղարաբաղում: Թվում է, թե Տավուշի տարածքում հիմա փխրուն զինադադար ունենք»: Դեսպանն ընդգծել է, որ համաձայն ՀՀ ՊՆ հայտարարությունների՝ տեխնիկական տեսակետից հայկական դիրքում որևէ փոփոխություն չի եղել: Նա կարևոր է համարել, որ հայկական բանակն ուներ նման սպառազինություններ, բայց երբեք չի սպառնացել այդ խողովակաշարերի վնասմամբ՝ ի տարբերություն ադրբեջանական մոտեցման։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնալիքներ է հնչեցրել՝ կապված հայկական ԱԷԿ-ի ռմբակոծության հետ»,-նշել է դեսպանը:

Նմանատիպ նյութեր