211652_close_icon
views-count5980 դիտում article-date 20:34 22-07-2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենքին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրենքին՝ կապված ռուսական С-400 համակարգերի գնման հետ, հայտնում է [url=https://www.al-monitor.com/pulse/originals/2020/07/house-passes-bill-force-trump-sanction-turkey-russia-s400.html]Al-Monitor[/url]-ը: Կոնգրեսականները միաձայն ընդունել են երկկուսակցական փոփոխությունը, որը ներկայացվել էր հանրապետական Ադամ Քինզինգերի ու դեմոկրատ Աբիգեյլ Սփանբերգերի կողմից եւ վերաբերում է ազգային պաշտպանության օրենքին: Միաժամանակ, Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը նույնպես նման փոփոխություն է ներկայացրել վերին պալատին, որով Թրամփի վարչակազմին առաջարկում է օրինագծի ընդունումից հետո 30 օրվա ընթացքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Նմանատիպ նյութեր