slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ռուսաստանում թույլատրվել է գովազդել ԵԱՏՄ երկրների արտադրության գինիները
211652_close_icon

Ռուսաստանում թույլատրվել է գովազդել ԵԱՏՄ երկրների արտադրության գինիները

views-count2323 դիտում article-date 20:35 21-07-2020
Երեքշաբթի ՌԴ պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս ռուսական ԶԼՄ-ներին գովազդել ԵԱՏՄ երկրներում արտադրված գինիները և շամպայնը, հայտնում է ria.ru-ն։ Օրինագիծը Պետդումա է ներկայացվել Ռուսաստանի կառավարության կողմից, առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Գովազդի մասին» օրենքում: Այժմ Ռուսաստանի Դաշնությունում արտադրված և Ռուսաստանում աճեցված խաղողից պատրաստված գինու և փրփրուն գինու գովազդը թույլատրվում է պարբերականներում, ինչպես նաև հեռուստատեսային և ռադիոհաղորդումներում: Սակայն ԵՏՄ անդամ երկրներում արտադրված գինու և փրփրուն գինու գովազդը «Գովազդի մասին» օրենքով չի թույլատրվում։ Ընդունված փոփոխությունները թույլ են տալիս ԵԱՏՄ երկրների կողմից «Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետությունների տարածքներում աճեցված խաղողից պատրաստված գինու և շամպայնի գովազդը՝ Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված կարգով խաղողի աճեցման վայրը հաստատելու պայմանով»:

Նմանատիպ նյութեր