211652_close_icon
views-count3374 դիտում article-date 19:48 21-07-2020

Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան 26 շենքեր կկահավորվեն նոր վերելակներով

Երևանի Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը: «Այսօր ծանոթացել եմ նոր վերելակների տեղադրման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի 26 բազմաբնակարանների հին վերելակները կփոխարինվեն նորերով»,- գրել է Աբրահամյանը: Վարչական շրջանի ղեկավարը հավելել է, որ նոր վերելակները կահավորված կլինեն տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված կլինեն համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր