2258 դիտում
18:24 20-07-2020
Հայտնի են շախմատի մեր հավաքականի կազմերը՝ օլիմպիադայի մրցաշարում
Շախմատը միակ մարզաձևն է, որ ակտիվորեն զարգանում է հեռավար ռեժիմով։ Մարզաձևի պատմության մեջ առաջին անգամ ՖԻԴԵ –ն կանանց և տղամարդկանց համաշխարհային առցանց օլիմպիադա կանցկացնի։ Այն կմեկնարկի հուլիսի 22 –ին և կավարտվի օգոստոսի 30 –ին։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է մեր երկրի թիմերի կազմերը։
[b]Տղամարդկանց հավաքականում են[/b] Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են՝ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:
[b]Կանայք՝ [/b]Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։
Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան, պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
Նմանատիպ նյութեր
917 դիտում
23:07 24-11-2022
Հայտնի են ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հաղթողները
1227 դիտում
21:03 07-05-2014
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի փակման արարողությանը
759 դիտում
19:12 24-03-2015
Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ