211652_close_icon

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի փակման արարողությանը

views-count1485 դիտում article-date 21:03 07-05-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մասնակցել է դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի փակման արարողությանը: Նախագահը կարեւոր է համարել նման միջոցառումների անցկացումը` ինչպես այս հին ինտելեկտուալ խաղի զարգացման ու տարածման, շնորհալի երեխաների հայտնաբերման ու աջակցման, այնպես էլ հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ կապերի խորացման ու ամրապնդման տեսանկյունից: Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ օլիմպիադայի մասնակիցները կշարունակեն հայկական շախմատի լավագույն ավանդույթները եւ կդառնան մեր աշխարհահռչակ հայրենակիցների արժանի հետնորդները` միշտ բարձր պահելով հայի անունն ու պատիվը: Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել օլիմպիադայում բարձր ցուցանիշներ արձանագրած մի խումբ մասնակիցների:

Նմանատիպ նյութեր